Գիտնականները բացատրել են` ինչու են կանայք գիրանում
Յուրաքանչյուր տասնամյակ կանայք ավելի ու ավելի գեր են դառնում, քանի որ ավելի ու ավելի քիչ են գործ անում տանը:
«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` կանանց գիրացմանը նման բացատրություն են տվել Մանչեստրի ու Լոնդոնի համալսարանների գիտնականները:
Իրենց հետազոտության շրջանակներում` նրանք ուսումնասիրել են ուտեստների կալորիականության պաշտոնական վիճակագրությունը, որ օգտագործում են միջին վիճակագրական կանայք, ինչպես նաև` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների քաշի մասին տվյալները` վերջին տասնամյակների կտրվածքով:
Եզրակացությունը եղել է այն, որ այսօր միջին վիճակագրական բրիտանուհին 20 տոկոսով ավելի քիչ գործ է անում տանը, քան 1980-ականներին: Կանայք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել գրասենյակներում: Տեխնիկական պրոգրեսը իր հերթին ավելի հեշտ է դարձրել տնային գործերը:
Ի դեպ, ըստ գիտնականների, այժմ տղամարդիկ ավելի շատ գործ են անում տանը, քան 30 տարի առաջ:










