Պենտագոնը համագործակցում է Apple, Boeing, Harvard ընկերությունների հետ

12:40 • 31.08.15

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, հայտնել է Apple, Boeing, Harvard և գաջեթներ ու սենսորներ մշակող մի շարք այլ ընկերությունների հետ գործընկերային համաձայնագրի կնքման մասին, գրում է iphones.ru-ն։

 

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը գովել է մասնավոր ոլորտի կողմից «տեխնոլոգիաների արագ զարգացումը», որոնք կիրառվում են Պենտագոնի սեփական մշակումներում։ Ստեղծված կազմակերպությունն անվանել են The FlexTech Alliance։ Այն բաղկացած է 162 ընկերություններից, համալսարաններից և այլ հաստատություններից, ներառյալ՝ Apple, Boing, Harvard, Advantest Akron Polymer Systems և Kalamazoo Valley Community College ընկերությունները։

 

«Մեր տեխնոլոգիաների զարգացման նպատակը 3D բարձրորակ տպագրության օգտագործումն է՝ սենսորներով ճկուն էլեկտրոնիկայի ստեղծման համար, որը կկարողանա կրել զինվորը»,- նշվում է գերատեսչության հայտարարությունում։

 

Պենտագոնում հույս ունեն, որ նոր տեխնոլոգիաները հնարավոր կլինի օգտագործել նաև նավերում և ինքնաթիռներում՝ մարտական իրավիճակն իրական ժամանակում ուսումնասիրելու համար։

 

ԱՄՆ-ի կառավարությունը տեխնոլոգիաների զարգացման համար կհատկացնի 75 մլն դոլար 5 տարվա ընթացքում, հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը։

Պենտագոնը համագործակցում է Apple, Boeing, Harvard ընկերությունների հետ