ՌԴ-ում վերացած կենդանատեսակների կլոնավորման լաբորատորիա է բացվել

17:03 • 31.08.15

Յակուտսկում (Ռուսաստանի Դաշնություն) բացվել է վերացած կենդանատեսակների ԴՆԹ-ների ուսումնասիրման և հնարավոր կլոնավորման լաբորատորիա, գրում է lenta.ru-ն։

 

Այդ մասին պատմել է Յակուտսկի մամոնտների թանգարանի տնօրեն Սեմյոն Գրիգորևը։ Լաբորատորիայի հիմնական նպատակն է գտնել վերացած կենդանիների կենդանի բջիջներ՝ դրանց հետագա կլոնավորման համար։

 

Առաջին հերթին հետազոտողներն ակնկալում են վերակենդանացնել մամոնտներին։

 

Նախագիծը կյանքի կոչելու համար իրենց մասնագիտական ուժերն են միավորել Հյուսիս-արևելյան դաշնային համալսարանը, Sooam կենսատեխնոլոգիական ուսումնասիրությունների հարավկորեական հիմնադրամը և Պեկինի մոլեկուլային գենետիկայի ինստիտուտը։

 

Լաբորատորիայի մասնագետները պատրաստվում են հայտնաբերված մնացորդներում գտնել այնպիսի բջիջներ, որոնք դեռ կենդանի են և լավ պահպանված, որից հետո դրանց կլոնավորման համար հատուկ տեխնոլոգիա պետք է մշակվի և իրականացվի կենդանու կլոնավորումը։ 

ՌԴ-ում վերացած կենդանատեսակների կլոնավորման լաբորատորիա է բացվել