LG-ն լյուքս դասի «խելացի» ժամացույց է թողարկել, որը պատրաստված է 23 կարատանոց ոսկուց (լուսանկարներ)
Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է ոսկե կորպուսով LG Watch Urbane Luxe ժամացույցները, գրում է korrespondent.net-ը։
Կորպուսի բոլոր բաղադրիչները և նորույթի ճարմանդը պատրաստված են 23 կարատանոց ոսկուց, իսկ գոտին՝ կոկորդիլոսի կաշվից։
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, «խելացի» ժամացույցները ստացել են P-OLED կլոր էկրան՝ 320x320 պիքսել լուծաչափով:
LG Watch Urbane Luxe-ն աշխատում է Qualcomm Snapdragon 400 հիմքի վրա՝ 1,2 գեգահերց հաճախականությամբ:
Օպերատիվ հիշողության ծավալը 512 մեգաբայթ է, ներդրված ֆլեշ կրիչը կարող է տեղավորել մինչև 4 գեգաբայթ:
Շարքը դուրս կգա սահմանափակ քանակով: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նման 500 սարք: Նոր LG Watch Urbane Luxe-ի արժեքը կկազմի մոտ 1200 դոլար:
Ժամացույցներն աշխատում են Android Wear օպերացիոն համակարգով։



![]()










