iOS-ի համար վիրուսը թույլ է տվել հաքերներին օգտատերերի 225.000 հաշիվ գողանալ
WiepTech և Palo Alto network ընկերությունները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում հայտնաբերել են Apple ID-ի 225 հազար հաշվի գողությունը, գրում է gazeta.ru-ն։
Հետազոտողները պարզել են, որ հաքերներն օգտագործել են վիրուս, որը գողանում է iOS սարքերի ֆայլային համակարգում մուտք բացած օգտատերերի տվյալները Jailbreak-ի օգնությամբ: Հաքերներից արդեն տուժել է 18 երկրի օգտատեր, նրանց մեծ մասն ապրում է Չինաստանում: Ներկայում դա Apple ID հաշիվների ամենամասշտաբային գողությունն է։
Հաքերներն արդեն օգտագործել են գողացված տվյալները: Որոշ օգտատերերի կողմից App Store-ում իրականացվել են գնումներ: Հաքերները նաև փրկագին են պահանջել հաշվի դիմաց։










