Գերմանացի ծրագրավորողները նկարչություն են «սովորեցրել» նեյրոցանցին

14:34 • 01.09.15

Գերմանացի ծրագրավորողները՝ գիտնական Լեոն Գետիսի ղեկավարությամբ, Nature Communications պարբերականում հրապարակել են համակարգչային ալգորիթմի հետազոտության արդյունքները։ Ալգորիթմը կարող է նմանակել տարբեր նկարիչների նկարչության ոճը, գրում է gazeta.ru-ն։

 

Ալգորիթմը թույլ է տալիս վերբեռնել ցանկացած լուսանկար և նկարչի ցանկացած աշխատանք: Մեկ ժամվա ընթացքում նեյրոցանցը կարող է ուսումնասիրել նկարի բովանդակությունը և ձևը և նկարել լուսանկարը տվյալ նկարչի ոճով: Այդպես, գիտնականներին հաջողվել է հասնել նեյրոցանցից Վինսենթ Վան Գոգի, Էդվարդ Մունկի, Պաբլո Պիկասոյի համոզիչ նմանակման։

 

Նախագծի հեղինակների խոսքերով՝ այդ ալգորիթմի հաշվարկման գործընթացներն անդրադարձնում են մարդու ուղեղի աշխատանքի յուրահատկությունները: «Այդ հետազոտության կարևոր բացահայտումն այն փաստն է, որ նեյրոցանցը կարող է տարբերել բովանդակության և ոճի մասին հասկացությունները»,- ասել են նրանք:

 

 

Գերմանացի ծրագրավորողները նկարչություն են «սովորեցրել» նեյրոցանցին