TechTastic ռեսուրսը հրապարակել է նոր iPhone-ի գները
TechTastic ռեսուրսը հրապարակել է Apple ընկերության iPhone 6S և iPhone 6S Plus սմարթֆոնների գները։
Ինչպես և նախկինում, գնորդներին հասանելի կլինի հիշողության ծավալի երեք տարբերակ՝ 16, 64, 128 ԳԲ:
iPhone 6S-ի գները կսկսվեն 699 եվրոյից՝ 16 գիգաբայթ տարբերակի համար, 799-ից՝ 64 գիգաբայթի համար, 899 եվրո՝ 128 գիգաբայթի համար։
iPhone 6S Plus-ը համապատասխանաբար կարժենա 100 եվրոյով ավելի թանկ, մասնավորապես՝ 799 եվրո՝ 16 գիգաբայթի համար, 899 եվրո՝ 64 գիգաբայթի համար, և 999 եվրո՝ 128 գիգաբայթի համար։
Այսօր նման գին է գործում նաև Apple-ի սմարթֆոնների ներկայիս սերնդի համար։










