Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը հայտարարել է երկվորյակով հղի լինելու մասին
Yahoo! Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարիսա Մայերը հայտարարել է հղիության մասին Tumblr-ի իր բլոգում: Աղջիկ երկվորյակների ծնունդը սպասվում է դեկտեմբերին, գրում է interfax.ru-ն։
Թոփ-մենեջերը պատրաստվում է սահմանափակել արձակուրդի երկարատևությունը, ինչպես և երեք տարի առաջ, երբ նա որդի է ունեցել։ 40-ամյա Մայերը գրել է, որ տեղեկացրել է իր հղիության մասին Yahoo-ի տնօրենների խորհրդին և գործադիր ղեկավարությանը։
Այժմ Yahoo-ն վերակազմավորման բարդ փուլ է անցնում և պատրաստվում է չինական Alibaba-ին 15 տոկոս բաժնետոմսերի վաճառքին: Սպասվում է, որ գործարքը կավարտվի չորրորդ եռամսյակում։










