Գիտնականները հաշվել են` քանի ծառ կա ամբողջ աշխարհում, քանիսն է օրական հատվում

23:56 • 02.09.15

Երկիր մոլորակում մոտ 3 տրլն ծառ է աճում, իսկ օրական հատվում է մոտ 1,5 մլրդ ծառ:

«Գազետա»-ի փոխանցմամբ նման թիվ է հրապարակել Nature հանդեսը:  Մինչ այս հրապարակումը համարվում էր, որ աշխարհում 400 մլրդ ծառ կա: Սակայն այժմ, ավելի մանրակրկիտ հաշվարկից պարզ է դարձել, որ միայն Ամազոնի հովտում 390 մլրդ ծառ կա:

Նոր հետազոտության շրջանակներում հաշվարկներ են իրականացվել Երկիր մոլորակի բոլոր աշխարհամասերի ավելի քան 400 հազար հողահատվածներում, նաև անապատներում, տունդրաներում, այլուր:

Պատմական տվյալների վերլուծությամբ հաշվված է նաև, որ աշխարհում ծառերի ընդհանուր թիվը մարդկային քաղաքակրթության ձևավորումից ի վեր պակասել է 45 տոկոսով:

 

 

Գիտնականները հաշվել են` քանի ծառ կա ամբողջ աշխարհում, քանիսն է օրական հատվում