Bugatti-ն վիրտուալ սուպերքար է ներկայացրել

19:49 • 02.09.15

Bugatti  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Vision Gran Turismo վիրտուալ սուպերքարը` նախատեսված Gran Turismo 6 մրցարշավային խաղի համար: Корреспондент-ի հաղորդմամբ` մեքենայի ցուցադրական մոդելը կներկայացվի Ֆրանկֆուրտի ավտոսրահում սեպտեմբերի կեսերին:

Հաղորդվում է, որ կոնցեպտի ստեղծողները ոգեշնչվել են 1930-ականներին «24-ժամ-Լե Ման» մրցույթում հաղթանակ տարած  Bugatti-ի  մոդելներով: Վիրտուալ մոդելի դիզայնի և տեխնոլոգիաների որոշ տարրեր կընդգրկվեն ապրանքանիշի ապագա մեքենաներում: Դրանց թվում առաջինը կլինի 2016-ին Ժնևի ավտոսրահում ներկայացվելիք Veyron-ի նորագույն մոդելը:

Տեղեկության համաձայն` այն կստանա Chiron անվանումը և կթողարկվի 500 օրինակով:
 

Bugatti-ն վիրտուալ սուպերքար է ներկայացրել