Նոր հետազոտությունը պարզաբանել է` ինչպես են կանայք հաղթահարում դեպրեսիան

23:32 • 02.09.15

Կանայք իրենց դեպրեսիան հաղթահարում են` ներելով շրջապատի մարդկանց:

«Գազետա»-ի փոխանցմամբ` նման հետազոտություն է ներկայացվել Aging & Mental Health ամսագրում: Ըստ այդմ` կանայք սկսում են իրենք իրենց ավելի լավ զգալ, երբ ներում են շրջապատի մարդկանց: Այդ դեպքում կորչում է նրանց հակվածությունը դեպրեսիային, բարելավվում է ընդհանուր հոգեբանական վիճակը:

Նույնը չի կարելի ասել տղամարդկանց մասին. նրանց հոգեբանական վիճակը բարելավվում է այն ժամանակ, երբ նրանց ներում են ուրիշները:

Այս հետազոտությանը մասնակցել են 67 տարեկանից մեծ ավելի քան 1000 կանայք ու տղամարդիկ

 

Նոր հետազոտությունը պարզաբանել է` ինչպես են կանայք հաղթահարում դեպրեսիան