Մարսից ստացված լուսանկարում «ճախրող» գդալ են նկատել

23:24 • 02.09.15

Մարսի մակերեսից ստացված լուսանկարներից մեկում, որը պատկերվել է Curiosity մարսագնացի տեսախցիկներով, օդում «սավառնող» գդալի պատկեր են նկատել:

Ինչպես հայտնում է Tech Times պարբերականը` այդ բացահայտումն արել է ամերիկացի մոլորակագետի բացած հանրային ֆորումի այցելուն: Fredk կեղծանվամբ օգտատերն առաջինն է հայտնել «սավառնող գդալի» մասին:

Պատկերը ստացվել է Mastcam տեսախցիկի շնորհիվ օգոստոսի 30-ին: Ինչպես նշում է Tech Times պարբերականը` պատկերներ առանձնացնելու պատճառներից մեկը կարող է լինել պարեյդոլիա հոգեբանական երևույթը, երբ մարդ տեսողական ազդակները սխալ է մեկնաբանում` տեսնելով իրեն ծանոթ իրերի պատկերներ: 


 

Մարսից ստացված լուսանկարում «ճախրող» գդալ են նկատել