Asus ընկերությունը մինի-համակարգիչ է ներկայացրել
Asus ընկերությունը ներկայացրել է Asus VivoStick գրպանի համակարգիչը, որը կդառնա Intel-ի Compute Stick նմանօրինակ սարքավորման մրցակիցը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Verge-ին հղումով, համակարգիչը մոնիտորներին և հեռուստացույցներին միանում է HDMI միակցիչով: Մինի-համակարգչում տեղադրված է Intel Cherry Trail պրոցեսոր: Asus VivoStick համալրել են 2 գիգաբայթ հիշողությամբ և 32 գիգաբայթ կուտակիչով:
Հավելյալ սարքի համար նախատեսված է նաև Bluetooth 4.0 և Wi-Fi: Համակարգչում ОС Windows 10 համակարգ է տեղադրված: Գաջեթի քաշը կազմում է 70 գրամ:










