Sony-ն ներկայացրել է 4K էկրանով աշխարհում առաջին սմարթֆոնը՝ 23 MP տեսախցիկով (լուսանկարներ, տեսանյութ)

22:38 • 02.09.15

Sony ընկերությունը թողարկել է Xperia սմարթֆոնների շարքի նորույթը՝ աշխարհում առաջին 4k էկրանով (3840×2160) Xperia Z5 Premium սմարթֆոնը:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը` նորագույն սմարթֆոնը հասանելի է քրոմագույն, սև և ոսկեգույն գույներով: Z5 Premium մոդելը ստացել է 5.5 դյույմ անկյունագծով էկրան:

Ներկայացվել են նաև 5.2 դյույմ էկրանով և Full HD էկրանով Xperia Z5 և  առավել կոմպակտ` 4.6 դյույմ էկրանով և HD կետայնությամբ Z5 Compact մոդելները:

Z5 սերիայի բոլոր սմարթֆոններն անջրանցիկ են: Առաջին անգամ Sony-ի հեռախոսները համալրվել են 23 մեգապիքսել հիմնական տեսախցիկներով, որոնք զինված են Exmor RS ֆիրմային սենսորով, ինչը թույլ է տալիս կենտրոնացումն ապահովել 0.1 վայրկյանում:

Նոր շարքի բոլոր հեռախոսներն աշխատում են Qualcomm-Snapdragon 810 պրոցեսորով և Android 5.1 օպերացիոն համակարգով:

 

 



 

 

 

Sony-ն ներկայացրել է 4K էկրանով աշխարհում առաջին սմարթֆոնը՝ 23 MP տեսախցիկով (լուսանկարներ, տեսանյութ)