Volkswagen-ը Ֆրանկֆուրտում կներկայացնի թարմացված Golf Cabriolet-ը
Volkswagen ընկերությունը Ֆրանկֆուրտում կայանալիք Միջազգային ավտոսրահի ժամանակ կներկայացնի թարմացված Golf Cabriolet-ը, գրում է gazeta.ru-ն։
Ավտոմեքենան արտաքինից տարբերվում է դիմացի և հետևի թափարգելի սպորտային դիզայնով և նորացված սրահով: Նորույթն առաջարկվում է վեց նոր գույնով և անվասկավառակի վեց նոր տարբերակով:
Volkswagen Golf Cabiolet-ի համար հասանելի է վեց ուժային ագրեգատ՝ չորս բենզինային (TSI) և երկու դիզելային (TDI):
Ավտոմեքենայում նաև թարմացվել են Composition Colour և Composition Media համակարգերը։










