Մինչև տարեվերջ YouTube-ը վճարովի բաժանորդագրություն կսահմանի

00:56 • 02.09.15

Աշխարհի ամենահայտնի YouTube տեսակայքը ծրագրում է մինչև տարվա վերջ վճարովի բաժանորդագրություն սահմանել:

Ubergizmo-ն հայտնում է, որ ըստ այդմ` օգտատերերը ամսական որոշակի գումար կվճարեն, ինչի դիմաց կկարողանան ամբողջությամբ անջատել գովազդային նախահոլովակները, որ միանում են հիմնական տեսանյութերի ցուցադրումից առաջ:

Դրանից բացի վճարման դիմաց օգտատերերը կկարողանան նույնիսկ առանց ինտերնետ միացման պահպանել ու դիտել տեսանյութեր:

Վճարած օգտատերերին նաև մատչելի կլինեն լրացուցիչ կոնտենտներ, որոնք մյուս օգտատերերը տեսնել չեն կարողանա։

Առայժմ անհայտ է,թե որքան կարժենա YouTube-ի բաժանորդագրությունը:

 

Մինչև տարեվերջ YouTube-ը վճարովի բաժանորդագրություն կսահմանի