Mitsubishi Motors-ը շարժիչի հետ կապված խնդրի պատճառով մոտ 450 հազար մեքենա է հետ կանչում
Ճապոնական ավտոկոնցեռն Mitsubishi Motors-ը մոտ 450 հազար մեքենա հետ կանչելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ պայմանավորված թերության առկայությամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Տեխնիկական լրացուցիչ աջակցություն կպահանջվի eK և DAYZ մոդելներին, որոնք արտադրվել են նախորդ տարվա ապրիլից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակաշրջանում։
Հետկանչի պատճառ է դարձել մեքենայի արտանետման մեխանիզմում առկա թերությունը, որը չշտկելը կարող է շարժիչի հանկարծակի կանգի հանգեցնել։
Ներկայում արդեն Mitsubishi-ն ստացել է ավելի քան 2700 բողոք՝ պայմանավորված նմանատիպ խնդիրներով։ Որևէ միջադեպի մասին, որի պատճառը կարող էր այդ խափանումը լինել, չի հաղորդվում։










