Գիտնականները Twitter-ում ցուցադրում են ամենահմայիչ կենդանիներին (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող գիտնականները «գրոհել» են Twitter սոցկայքը, որտեղ նրանք ներբեռնում են կենդանական աշխարհի ամենահմայիչ ներկայացուցիչների լուսանկարները` փորձելով պարզել լավագույնին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարները ներբեռնվում են #cuteoff հեշթեգով: Հայտնի է, որ գիտնականներից յուրաքանչյուրը ներբեռնել է իր իսկ ուսումնասիրած կենդանիների լուսանկարները:
Աղբյուրը նկատում է, որ ներբեռնված լուսանկարներում պատկերված են շատ փոքր չափերի ու հետաքրքիր դիմագծերով կենդանիներ, որոնց արտաքինն անտարբեր չի թողնում ոչ ոքի` առաջացնելով միայն դրական զգացողություններ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք հրապարակված լուսանկարներից մի քանիսը.





























