Նախկին ԲՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ առաջարկության դեպքում կհամալրի ՀՀԿ-ի շարքերը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառում, որ առաջարկության դեպքում համալրի Հանրապետական կուսակցության շարքերը:
Հարցին, թե սահմանադրական հնարավոր փոփոխություններից հետո կոնկրետ Ախոյանն իրեն ո՞ր կուսակցությունում է տեսնում, արդյո՞ք իշխող Հանրապետական կուսակցությունում, Արագած Ախոյանը պատասխանեց, թե դեռևս դրա մասին չի մտածում, քանի որ աշխատելու ժամանակն է:
«Եթե կորոշվի, որ իմ աշխատանքը եղել է արդյունավետ, պիտանի կարող եմ լինել մեր հայրենիքին ու պետականությանը, այդ ժամանակ կխոսեմ դրա մասին: Ես դրա մասին չեմ էլ ուզում մտածեմ, ես դրանով չեմ ապրում, որ անպայման այդ էշելոնում իմ տեղը պետք է զբաղեցրած լինեմ, բայց նաև ոչինչ չի բացառվում»,-ասաց նա:










