Ford-ը Ռուսաստանում շարժիչ արտադրող առաջին գործարանն է բացում
Ամերիկյան Ford կորպորացիան առաջին ավտոարտադրողն է, որը շարժիչներ արտադրող գործարան է բացում Ռուսաստանում, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Դրանց թողարկումը կմեկնարկի սեպտեմբերի 3-ից՝ Թաթարստանի «Ալաբուգա» տնտեսական գոտում:
«Նոր արտադրությունը կդառնա առաջին նմանատիպ նախագիծը Ռուսաստանում արտասահմանյան ավտոմոբիլային բրենդի համար: Նմանատիպ գործարաններ Ռուսաստանում օտարերկրյա ավտոարտադրողները չունեն»,- հաղորդել է Ford Sollers.
Գործարանը, որի համար մոտ 275 մլն դոլարի ներդրում է պահանջվել, կարտադրի 1,6 լիտրանոց Ti-VCT Sigma շարժիչներ՝ հզորության 3 տարբերակներով՝ 85, 105 և 125 ձիաուժ: Այդ շարժիչները կօգտագործվեն Ford Fiesta, Ford Fusion և Ford Focus մեքենաների համար:










