Instagram ծառայությունը խափանումներով է աշխատում
Instagram ծառայության օգտատերերը ողջ աշխարհում նշում են, որ սոցիալական ցանցն աշխատում է խափանումներով։ Որոշ օգտատերերի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրն առավոտյան նրանց մոտ դադարել է թարմացվել լրահոսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդկանց մոտ Instagram-ը վատ է աշխատում, և ակտիվ աշխատում ենք խնդրի լուծման ուղղությամբ: Շնորհակալություն համբերության համար»,- ասված է Twitter-ում Instagram-ի պաշտոնական բլոգում:
Ծառայության աշխատանքի հետ կապված բողոքներ են ստացվում ողջ աշխարհից՝ Կալիֆորնիայից մինչև Բանգլադեշ:










