Lenovo-ն IFA-2015-ին ներկայացրել է Moto 360 ժամացույցի երկրորդ սերունդը
Lenovo չինական ընկերությունն IFA-2015-ին ներկայացրել է Moto 360 «խելացի» ժամացույցների երկրորդ սերունդը, հաղորդում է lenta.ru-ի թղթակիցը։
Ժամացույցը պահպանել է թվացույցի կլոր ձևը, իսկ բաղադրիչներն ավելի մեծ են դարձել: Էկրանը կարող է լինել 42 և 46 միլիմետր տրամագծով՝ տղամարդկանց համար, կա առանձին 42-միլիմետրանոց դիզայն կանանց համար: Գոտին կարող է լինել կաշվից կամ մետաղական՝ տարբեր գույների։
Moto 360-ն աշխատում է Android Wear օպերացիոն համակարգով:
Ժամացույցի գինն ԱՄՆ-ում 300-450 դոլար է, մինչդեռ Apple Watch-ի գինը՝ 350-1100 դոլար:
Երկրորդ սերնդի ժամացույցների վաճառքը սկսվել է ԱՄՆ-ում, իսկ այլ երկրներում դրանք հասանելի կդառնան հոկտեմբերից։










