Motorola-ն նոր սերնդի սմարթ-ժամացույցներ է ներկայացրել

00:51 • 04.09.15

Բեռլինում անցկացվող՝ սպառողական էլեկտրոնիկայի IFA 2015 ցուցահանդեսում Motorola  ընկերությունը ներկայացրել է Moto 360՝ նոր սերնդի խելացի ժամացույցները:  

Ինչպես գրում է Корреспондент-ը` The Verge-ին հղումով, նորույթը տղամարդու ժամացույցի տեսքով է՝ 42 մմ և 46 մմ տրամագծերով, կանացի ժամացույցի, ինչպես նաև GPS համակարգով սպորտային տարբերակի տեսքով:



Նորագույն ժամացույցներն աշխատում են Qualcomm Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսորով վրա` 1.2 ԳԳհ հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը 512 ՄԲ  է, ներկառուցվող հիշողության ծավալը` 4 ԳԲ:

Սմարթ-ժամացույցների դիզայնը թելադրում է օգտատերը Moto Maker ծառայության օգնությամբ:

 

 

Motorola-ն նոր սերնդի սմարթ-ժամացույցներ է ներկայացրել