Samsung-ը ներկայացրել է տունը «կառավարելու» SmartThings սարքերի հավաքածուն (տեսանյութ)
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է SmartThings գերժամանակակից սարքերի հավաքածուն, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած կետից «կառավարել» սեփական տունը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նորարարական սարքերը հատուկ հավելվածի միջոցով թույլ են տալիս վառել, անջատել տան լույսերը, բարձրացնել, իջեցնել ջեռուցման համակարգի աստիճանը, միացնել, անջատել գազօջախն ու, ընդհանուր առմամբ, հետևել տան անվտանգությանը։
Նորույթի հեղինակները բացատրել են, որ սարքերը համալրված են այնպիսի զգայակներով, որոնք ունակ են «նկատել» անգամ պատուհանի բացվելը և մուտքի դռան թակոցը։
Samsung-ի ներկայացուցիչների համաձայն՝ SmartThings-ն արժե 300 դոլար, իսկ դրա միացման համար պահանջվում է ընդամենը 15 րոպե:










