Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը. հետաքրքիր փաստեր կենդանիների մասին

21:35 • 04.09.15

Կենդանական աշխարհը բազմազան ու հետաքրքրական է ոչ միայն իր տարատեսակ ներկայացուցիչներով, այլև այդ ներկայացուցիչների զանազան ունակություններով, որոնք  բացահայտում ենք ամեն օր և չենք դադարում զարմանալուց:

Boredpanda.com-ը` ներկայացրել է 14  հետաքրքիր փաստ կենդանիների մասին:


1. Կովերը  լավագույն ընկերներն են ունենում և տխրում են՝ նրանցից հեռանալով:


2. Պանդաներն իրականում քնելու մշտական տեղ չունեն, նրանք քնում են այնտեղ, որտեղ իրենց քունը տանում է:


3. Ոչխարները կարողանում են բուժել իրենք իրենց տարբեր հիվանդություններից` գտնելով և ուտելով անհրաժեշտ խոտաբույսը:


4. Վագրի ոտքերն այնքան ուժեղ են, որ կենդանին կարող է ոտքի վրա մնալ անգամ  սատկելուց հետո:


5. Արու պինգվինը սառցակտոր է առաջարկում էգին, եթե վերջինս ընդունում այն, նրանք զույգ են դառնում: Պինգվինները երբեք բույն չեն հյուսում, իսկ ձվերին պահում են թաթերի վրա:


6. Ընտանի կատուն կարող է մրցավազքում հաղթել Ուսեյն Բոլթին (ճամայկացի թեթևաթլետ, կարճ տարածությամբ վազքի աշխարհի 11-ակի չեմպիոն): 


7. Ուրախ ժամանակ շունը պոչը թափահարում է դեպի աջ, տխուր ժամանակ` դեպի ձախ:


8. Ճագարները 360 աստիճանի տեսողություն ունեն և նկատում են թշնամուն բոլոր կողմերից:


9. Փղերը չեն կարող ցատկել:


10.  Աղվեսի նորածին ձագերը 100 գրամ են կշռում, կույր ու խուլ են լինում և չեն կարող քայլել: Մայր աղվեսը նրանց կողքին է մնում, իսկ հայրը նրանց համար ուտելիք է բերում:


11.   Նույն ցեղի էգ առյուծները, քույրերը, միշտ միասին են մնում, իսկ արուները պետք է հեռանան խմբից նախքան հասունանալը:


12.  Խոզի սիրտն օգտագործվել է մարդու սրտի փոխպատվաստման ժամանակ:


13.  Զեբրերը կարողանում են շփվել միմյանց հետ:


14.  Կապիկներին պաշտում են Հնդկաստանում, քանի որ հավատում են, որ կապիկները Հանուման աստծո ներկայացուցիչներն են:


15.  Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:

 

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը. հետաքրքիր փաստեր կենդանիների մասին