Chrome դիտարկիչը կկրճատի օգտագործվող հիշողության ծավալը

17:08 • 04.09.15

Chrome դիտարկիչը ստեղծողները պատմել են, որ նոր տարբերակում նրանք շեշտը դրել են հիշողության և մարտկոցի օգտագործվող ռեսուրսների նվազեցման վրա։ Այդ մասին նրանք հայտնել են Chrome-ի պաշտոնական բլոգում, գրում է gazeta.ru-ն։

 

Օգտագործվող հիշողության ծավալը կրճատելու համար Google Chrome-ը կպարզի, թե որ ներդիրն է առավել քիչ ակտիվ, և հիշողության ռեսուրսները «կտեղափոխի» ակտիվ աշխատող էջերի վրա: Նաև Chrome դիտարկչի կրկնակի գործարկման ժամանակ Chrome-ը ներդիրներն այնպես կտեղավորի, որ նախկին գործարկման ժամանակ առավել շատ օգտագործվող ներդիրներն առաջին հերթին բացվեն։

 

Նոթբուքի լիցքավորման տնտեսման նպատակով Chrome-ը կանջատի այլ ներդիրների վրա տարբեր չօգտագործվող պլագիններ, ինչպես, օրինակ, Flash Player-ն է: Հետազոտությունների համաձայն՝ դա թույլ կտա նոթբուքին լիցքավորման սարքից անջատված լինելու դեպքում 15 տոկոսով ավելի երկար աշխատել։

Chrome դիտարկիչը կկրճատի օգտագործվող հիշողության ծավալը