ԵՄ-ն Ուկրաինային 55 մլն եվրո կհատկացնի բիզնեսի աջակցման համար
Եվրամիությունը Ուկրաինային 55 մլն եվրո կհատկացնի` որպես աջակցություն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության տեղեկացմամբ` այդ մասին համաձայնագիրն ստորագրել են ուկրաինացի նախարարը ու հարևանության քաղաքականության հարցերով տնօրեն Գերհարդ Շուման-Հիտցլերը:
ԵՄ-ն միջոցներ կհատկացնի EU SURE (EU Support to Ukraine to Re-launch the Economy) ծրագրի շրջանակներում, որոնք կօգտագործվեն Ուկրաինայի 15 շրջաններում բիզնեսի զարգացման կենտրոններ ստեղծելու համար:










