Թուրքիայում 15 մարդու ծեծի ենթարկած իռլանդացի զբոսաշրջիկը տեսախաղի հերոս է դարձել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 04.09.15

Թուրքիայում սոցիալական մեդիայի հերոս դարձած Մոհամմեդ Ֆադել Դոբուսը, որն առավել հայտնի է որպես «իռլանդացի զբոսաշրջիկ» և որը միայնակ ծեծել էր բազմաթիվ թուրք խանութպանների, դարձել է տեսախաղի հերոս։

 

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, թողարկված նոր տեսախաղը կրում է «Իռլանդացի բռնցքամարտիկ» անվանումը, իսկ խաղի հիմքում ընկած է ծագումով Քուվեյթից Մոհամմեդի պատմությունը, որին փորձել էին մահակներով ծեծել խանութի թուրք աշխատակիցները։

 

Խաղը կարճ ժամանակում մեծ վարկանիշ է ձեռք բերել։ Խաղում «բռնցքամարտիկը» փորձում է առաջ շարժվել, սակայն աթոռներով ու փայտերով զինված 15 մարդիկ փորձում են խանգարել նրան։

 

Հիշեցնենք, որ վերջերս զբոսաշրջիկը մտել էր խանութ՝ ջուր գնելու, սակայն ջրի շշերը թափվել էին, ինչից հետո խանութի զայրացած աշխատակիցները փորձել էին ծեծել իռլանդացուն։ Սակայն արդյունքում տեղի էր ունեցել հակառակը. զբոսաշրջիկը ոչ միայն լավ պաշտպանվել էր, այլև ծեծել էր բոլոր 15 հարձակվողներին։

Խաղը կարելի է խաղալ այստեղ։ 

DHA photo