Jaguar-ը ցուցադրել է իր առաջին սերիական քրոսովերը

18:37 • 04.09.15

Jaguar ընկերությունը հրապարակել է  նոր F-Pace սերիական քրոսովերի պաշտոնական լուսանկարը: Корреспондент-ի հաղորդմամբ` մեքենայի դեբյուտը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահում սեպտեմբերի կեսերին: 

Լուսանկարից դատելով` կարելի է նկատել, որ նորույթը աննշան տարբերություն ունի` իր կոնցեպտուալ նախորդ C-X17 մոդելի համեմատ: Մասնավորապես, մեքենան զերծ կլինի առջևի դռների դեկորատիվ տարրերից, կհամալրվի ձևափոխված օպտիկայով, նոր թափարգելով և թափքի նոր առաջնային մասով: 

Jaguar F-Pace-ի տեխնիկական բնութագրիչները չեն հաղորդվում։ Ակնկալվում է, որ քրոսովերի վաճառքը կսկսվի 2016-ին:

 

Jaguar-ը ցուցադրել է իր առաջին սերիական քրոսովերը