Ծովի աղի ու բուսական յուղի խառնուրդը` հիանալի դեղամիջոց պարանոցի օստեպորոզը բուժելու համար

23:37 • 04.09.15

Օստեոպորոզը պարանոցի հատվածում բարդ է բուժել, բայց անհնարին չէ: Healthy food star-ը արդյունավետ միջոց է առաջարկում, որից հետո մի քանի տարի կարելի է ձերբազատվել պարանոցի ցավերից:

Այդ միջոցը ծովային աղի և չզտված բուսական յուղի  (ձիթապտղի, արևածաղկի) խառնուրդն է, որը պատրաստելու համար անհրաժեշտ է 10 ճաշի գդալ ծովի աղ և 20 ճաշի գդալ չզտված բուսական յուղ: Խառնուրդը պատրաստելու համար բաղադրիչները պետք է լցնել ապակյա բանկայի մեջ, լավ խառնել և պահել մի քանի օր՝ մինչ մուգ գույնի խառնուրդ ստանալը:

Ստացված դեղամիջոցը պետք է ամեն առավոտյան ակտիվ մերսող շարժումներով քսել պարանոցի այն հատվածում, որտեղ ցավ կա: Ամեն օր մերսման տևողությունը պետք է ավելացնել 2-3 րոպեով մինչև 20 րոպեին հասնելը:  Մերսումից հետո պետք է փաթաթել պարանոցը տաք և խոնավ սրբիչով: Սրբիչը հանելուց հետո պետք է սրբելով հեռացնել դիմակը և մանկական դիմափոշի քսել:

10 օր բուժման կուրսից հետո կբարելավվի արյան շրջանառությունը, աճառային և ոսկրային հյուսվածքի մկանների վերաարտադրությունը:


 

Ծովի աղի ու բուսական յուղի խառնուրդը` հիանալի դեղամիջոց պարանոցի օստեպորոզը բուժելու համար