Նոր լվացքի մեքենան թույլ է տալիս հագուստ ավելացնել հենց լվացքի ընթացքում

23:27 • 04.09.15

Բեռլինի IFA 2015 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում Samsung-ը նորարարական լվացքի մեքենա է ներկայացրել, որի մեջ կարելի է հագուստ ավելացնել հենց լվացքի ընթացքում:

Ինչպես հաղորդվում է ընկերության բլոգում` վիճակագրության համաձայն` եվրոպացի սպառողների 90  տոկոսը բախվել է այն դեպքին, երբ ցանկացել է հագուստ ավելացնել լվացքին  արդեն իսկ մեքենան միացնելուց հետո: Սակայն դիմային դուռ ունեցող մեքենաների պարագայում նման բան հնարավոր չէ իրականացնել:

Samsung WW8500 AddWash լվացքի մեքենայի նոր մոդելը  համալրվել է ևս մեկ դռնով, որով հնարավոր է հավելյալ հագուստ ավելացնել լվացքի ընթացքում:

Բացի այդ, տվյալ մոդելի աշխատանքը կարելի է համակարգել սմարթֆոնների օգնությամբ:

 

Նոր լվացքի մեքենան թույլ է տալիս հագուստ ավելացնել հենց լվացքի ընթացքում