Microsoft-ը մտադիր է մի քանի մլրդ դոլար ուղղել Ռեդմոնդում գտնվող գրասենյակի արդիականացման համար
ՏՏ ոլորտի հսկա ամերիկյան Microsoft Corp. ընկերությունը դիտարկում է Սիեթլից քիչ հեռու գտնվող Ռեդմոնդ քաղաքում իր կենտրոնական գրասենյակի արդիականացման մի քանի տարբերակ։
Ընկերությունը կարող է շինաշխատանքների համար մի քանի միլիարդ դոլար հատկացնել, հայտնում է Bloomberg-ը՝ տեղեկացված աղբյուրների հղումով։
Աղբյուրների համաձայն՝ նախագծի վրա աշխատում է Skidmore, Owings & Merrill LLP ճարտարապետական բյուրոն, որը հայտնի է դարձել որպես Դուբայում աշխարհի ամենաբարձրահարկ շինության՝ Բուրջ Խալիֆայի նախագծող։
Microsoft-ի՝ Ռեդմոնդում գտնվող գրասենյակը բաղկացած է 80 շենքից և զբաղեցնում է ավելի քան 200 հա տարածք։
Նշվում է, որ համալիրի տարածքում կհայտնվեն ռեստորաններ, խանութներ, կեցավայրեր այլ քաղաքներից աշխատակիցների համար։










