Apple-ն ու Google-ը սմարթֆոնի գործառույթները կտեղափոխեն մեքենայի վահանակի վրա

12:25 • 05.09.15

Ամերիկյան հեղինակավոր Apple և Google տեխնոլոգիական ընկերություններն արդեն այս աշուն ամերիկյան շուկայի համար նախատեսված մի շարք մեքենաների ներքին սրահի վահանակների վրա կտեղափոխեն սմարթֆոններին հատուկ գործառույթները։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, մեքենաներում կտեղադրվի հատուկ ծրագրակազմ, որը հնարավորություն կտա սմարթֆոնը միացնել վահանակին: Այս նպատակի համար կօգտագործվեն Apple-ի CarPlay և Google-ի Android Auto ծրագրակազմերը։

 

Մասնագետների պնդմամբ՝ այս տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա վարորդներին մեքենա վարելու ընթացքում ուշադրությունն անընդհատ պահել ճանապարհի վրա` այլ գործողությունների կատարման համար տալով միայն ձայնային հրահանգներ։

Apple-ն ու Google-ը սմարթֆոնի գործառույթները կտեղափոխեն մեքենայի վահանակի վրա