Կիտրոնի կեղևից պատրաստված դեղամիջոցը կօգնի ձերբազատվել հոդացավերից

22:18 • 06.09.15

Կիտրոնի բուժիչ հատկությունները բազմազան են: Այն դրական ազդեցություն է ունենում լյարդի, իմունային համակարգի, սիրտ-անոթային համակարգի վրա: Կիտրոնի օգնությամբ կարելի է բուժել նաև հարբուխը, երիկամային քարերի, արյան բարձր ճնշման և բրոնխիտի խնդիրները:

Ինչպես գրում է Healthy food team-ը` կիտրոնը օգտակար է նաև հոդացավերի բուժման ժամանակ, որի համար դեղամիջոց պատրաստելիս անհրաժեշտ է 2 կիտրոն, ձիթապտղի յուղ և ապակյա տարա:

Պատրաստման եղանակը. անհրաժեշտ է կեղևազատել կիտրոնները և կեղևը տեղադրել բանկայի մեջ, ապա տարան լցնել ձիթապտղի յուղով, ամուր փակել և պահել երկու շաբաթ, որից հետո ստացված խառնուրդը ծակոտկեն կտորով պետք է դնել ցավող հատվածին:

Լավ արդյունք ստանալու համար դա պետք է անել քնելուց առաջ, որպեսզի  դեղամիջոցը  ներգործի ողջ  գիշերվա ընթացքում: Այլապես պետք է այն ցավող հատվածին անշարժ պահել 3-4 ժամ:


 

Կիտրոնի կեղևից պատրաստված դեղամիջոցը կօգնի ձերբազատվել հոդացավերից