Nokia 3310 բջջայինը 15 տարեկան է (լուսանկարներ)

11:21 • 07.09.15

Տասնհինգ տարի առաջ` սեպտեմբերի 1-ին, ներկայացվել է աշխարհի ամենակուլտային բջջային հեռախոսներից մեկը` Nokia 3310-ը, որը շարունակում է իր գոյությունը սմարֆթոնների գերիշխման այս դարում:



fishki.net կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել արդեն դասական դարձած սարքին` ներկայացնելով Nokia 3310 հեռախոսը 15 տարի անընդմեջ օգտագործող տղամարդու պատմությունը։



Հեղինակը նշում է, որ 15 տարվա ընթացքում ինքն ընդամենը 2 անգամ է ստիպված եղել նորով փոխարինել հեռախոսի մարտկոցը, որոնցից յուրաքանչյուրն իրեն ծառայել է 5-6 տարի։



«15 տարվա անթերի ծառայության ընթացքում ինչեր ասես, որ չեն անցել հեռախոսիս «գլխով»: Այն մոտ 50 անգամ վայր է ընկել, որից 1 անգամը` ավտոտնակի կտուրից: Հեռախոսս ընկավ, դրա մասերը դուրս թռան, բայց նորից հավաքելուց հետո այն առաջվա պես աշխատեց: Սա շատ պարզ, բայց միևնույն ժամանակ անչափ դիմացկուն ու ամուր հեռախոս է»,-պատմում է օգտատերը:

 

Նրա բնորոշմամբ՝ «Nokia 3310-ը նույնիսկ կարող է որպես մուրճ ծառայել` մեխերն ամրացնելու համար»։

 

«Այս հեռախոսն այնքան ամուր է, որ այն կարելի է որպես ինքնապաշտպանական իր օգտագործել` դրանով հարվածելով չարագործին:  Դե իսկ դրա գերդիմացկուն լիցքավորման մասին պետք է առանձին խոսել: Նույնիսկ անխնա օգտագործման դեպքում հեռախոսի լիցքավորումը բավականացնում է 6-7 օր, ինչը, ցավոք, չի կարելի ասել ժամանակակից ու նորաձև սմարթֆոնների մասին»,- եզրափակում է հեղինակը:

Легендарная Nokia 3310, пятнадцать лет спустя история, факты

Легендарная Nokia 3310, пятнадцать лет спустя история, факты

Nokia 3310 բջջայինը 15 տարեկան է (լուսանկարներ)