Սթիվ Վոզնյակն իր հիացմունքն է հայտնել Ջոբսի մասին նոր ֆիլմի վերաբերյալ

13:20 • 07.09.15

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հիացմունքով է արտահայտվել մեկ այլ համահիմնադիր Սթիվ Ջոբսի մասին նոր կենսագրական ֆիլմի վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն։

 

«Ես դիտել եմ ամբողջությամբ չմոնտաժված նյութը և, միևնույն է, այնպիսի զգացողություններ էին, ասես ես տեսնում եմ ոչ թե դերասաններին, այլ կենդանի մարդկանց, այդ թվում՝ նաև հենց Ջոբսին»,- ասել է Վոզնյակը:

 

«Սթիվ Ջոբսի» փակ ցուցադրությունը կայացել է Telluride Film կինոփառատոնի ժամանակ: Քննադատները նույնպես դրական են գնահատել ֆիլմը՝ այն անվանելով «Օսկար» կինոմրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:

Սթիվ Վոզնյակն իր հիացմունքն է հայտնել Ջոբսի մասին նոր ֆիլմի վերաբերյալ