iPhone 7-ը կդառնա Apple-ի ամենաբարակ սմարթֆոնը
2016 թվականին թողարկվող iPhone 7 սմարթֆոնի հաստությունը կլինի ընդամենը 6 մմ, ինչը նրան կդարձնի Apple կորպորացիայի ամենաբարակ սմարթֆոնը, գրում է ubergizmo.com-ը։
KGI Securities-ի հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով, ով հայտնի է Apple-ի նորույթների վերաբերյալ խիստ հստակ կանխատեսումներով, նոր iPhone-ը կլինի iPod Touch-ից և 6,1 մմ հաստություն ունեցող iPad Air 2-ից ոչ հաստ։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 9-ին դուրս եկող iPhone 6S-ը և 6S Plus-ն ունեն 6,9 և 7,1 մմ հաստություն, այնպես որ Apple-ի ինժեներներին անհրաժեշտ կլինի նվազեցնել այդ ցուցանիշը 1 մմ-ով։










