Ճապոնիայում պատրաստվել է Դա Վինչիի կրկնօրինակ անդրոիդ-ռոբոտը (լուսանկարներ)
Ճապոնական Օսակայի համալսարանի մասնագետները ստեղծել են բոլոր ժամանակների ամենատաղանդավոր գիտնականներից ու արվեստագետներից մեկի` Լեոնարդո դա Վինչիի կրկնօրինակ անդրոիդ-ռոբոտը։
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, տեխնոլոգիական «հրաշքը» ջրի 2 կաթիլի պես նման է դա Վինչիին: Հայտնի է, որ ռոբոտը տեղադրվել է Միլանի գիտության ու տեխնիկայի թանգարանում:
Այն ճշգրտորեն կրկնօրինակում է Վերածննդի շրջանի հանճարի դիմագծերն ու դիմախաղը։ «Խելացի» ռոբոտը նորագույն ինտերակտիվ տեխնոլոգիաների միջոցով շփվում է թանգարանի այցելուների հետ` արտահայտություններ ու նախադասություններ ասելով Դա Վինչիի ձեռագրերից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտը Միլանում կցուցադրվի մինչև սեպտեմբերի 27-ը։













