Աշխարհին iPhone տված մարդը սիրիացի փախստականների որդի էր. Huffington Post
The Huffington Post ամերիկյան ռեսուրսը հիշեցում է արել այս օրերին սիրիացի փախստականներից նեղսրտող բոլոր ուժերին, թե աշխարհին iPhone տված մարդը` Սթիվ Ջոբսը, ի վերջո, ևս սիրիացի ներգաղթյալների որդի էր:
Անվանապես նշելով սիրիացի փախստականներից դժգոհող Հունգարիայի վարչապետին, Հունաստանում ու Գերմանիայում նրանց վրա հարձակվող անհայտ անձանց և այլոց, աղբյուրը մասնավորապես գրում է. «Չմոռանանք, որ վերջին տասնամյակում մարդկային քաղաքակրթության վրա ամենից լրջորեն ազդած անձանցից մեկը սիրիացի ներգաղթյալի որդի էր, որը ԱՄՆ եկավ 1954-ին: Թերևս դուք լսած լինեք նրա մասին: Նրա անունը Սթիվ Ջոբս է»:
Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի կենսաբանական հայրը սիրիացի արաբ է` Աբդուլ Ֆաթթահ Ջանդալին` Սիրիայի Հոմս քաղաքից, մայրը` շվեյցարա-գերմանական ծագումով Ջոան Քերոլ Շիբլեն:











