Բանգկոկի մոտակայքում երկնաքար է ընկել. ԶԼՄ-ներ (տեսանյութ)
Թաիլանդում ականատեսները տեսանկարահանել են երկնաքար հիշեցնող անհայտ օբյեկտի ընկնելը, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով թաիլանդական ԶԼՄ-ները։
Thai PBS հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ երկնքով իր հետևից հետք թողնող ինչ-որ բան է թռչում, ինչից հետո վառ բռնկում է տեղի ունենում, և երկնաքարն անհետանում է: Նշվում է, որ հարևան Կանչանաբուրի շրջանի բնակիչները պայթյուն հիշեցնող ձայն են լսել։
Բանգկոկի բնակիչները բազմաթիվ տեսանյութեր են նկարահանել: Ինչպես նշել են Աստղագիտության ազգային գիտահետազոտական ինստիտուտում, երևույթն իսկապես կարող է լինել երկնաքար՝ չնայած նրան, որ դա շատ հազվադեպ է տեղի ունենում:










