Տաջիկստանը ստել է, թե այդ երկրի անունով մոլորակ է անվանակոչվել
The Moscow Times-ը գրում է, թե Տաջիկստանը ստել է այն հարցում, թե այդ երկրի անունով մոլորակ է անվանակոչվել տիեզերքում:
Ավելի վաղ Տաջիկստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարը երկրի նախագահ Ռահմոնին զեկուցել էր, թե տիեզերագիտությանը բերած նպաստի համար Աստղաֆիզիկոսների միջազգային ընկերակցության գիտնականներն իրենց երկրի անունով մոլորակակերպ մարմին են անվանակոչել: Ըստ ոչ այնքան հստակ տվյալների` դա պետք է որ գտնվել Մարսի և Յուպիտերի արանքում:
Աղբյուրը նշում է, որ Աստղաֆիզիկոսների միջազգային ընկերակցություն պարզապես գոյություն չունի: Տաջիկստանի Գիտությունների ակադեմիայից չեն պատասխանել աղբյուրի զանգերին: Սակայն նման հարցերում ձեռնհաս Միջազգային աստղագիտական միությունից հայտնել են, որ Տաջիկստան անունով մոլորակ չկա իրենց տվյալների բազայում:










