Հնարքներ, որոնք կօգնեն «երկարաձգել» ձեր հագուստի կյանքը (լուսանկարներ)

23:55 • 07.09.15

Marketium-ը ի մի է բերել 20 «պարզ, բայց հանճարեղ» հնարքներ, որոնք կօգնեն երկարաձգել մեր հագուստի կյանքը:

Աղբյուրը հուշում է, որ շատ հաճախ, եթե սիրելի շորը կարճ կյանք է ունենում, դրա պատճառը այն է, որ ոչ ճիշտ ենք պահում, ոչ ճիշտ կախում, ոչ ճիշտ մաքրում կամ լվանում, սխալ արդուկում: Իսկ ահա առաջարկվող միջոցներով ամեն ինչ բավականաչափ ճիշտ կլինի` սիրելի հագուստը ավելի երկար վայելելու համար:

Սվիտերների ուսերի չլայնանալու համար հարկավոր է կախել հետևյալ տարբերակով։

 

Կախելիս հագուստի ծածկոցի փոխարեն կարելի է օգտագործել հին բարձի երեսներ:

 

Օգտագործել ավելի ճիշտ ձևի կախիչներ։

 

Օգտագործել կախիչներ` հագուստի չափերին համապատասխան։


Փափկագործվածք սվիտերների՝ մազմզուկ չթողնելու համար հարկավոր է կիրառել հետևյալը՝

 

 

Լվացքից առաջ կոճկեք ճարմանդները։



Ջինսի և այլ հագուստների` միմյանց ազդեցությունից չխունանալու համար հարկավոր է լվանալ շրջած։



Աղը օգնում է գույնը պահպանել. վառ իրերի լվացքի ժամանակ կարելի է մի պտղունց աղ լցնել լվացքի մեքնայի խցիկում։



Կոշիկի ձևը կարելի է պահպանել, ինչպես նաև չորացնել` ներսում թերթի կամ թղթի կտորներ խցկելով։




Գործվածքներից կոշիկները թրջվելուց պահպանելու համար հարկավոր է մեղրամոմ քսել վրան, ապա մակերևույթը մշակել ֆենի տաք օդով: Կարելի է հագնել 5 րոպե անց:



Սև հագուստի տարբեր հետքերը թաքցնելու համար առաջարկվում է դրանք ներկել մշտակայուն սև նշագրիչով։

 

Զուգագուլպաները պահպանելու համար դրանք հարկավոր է թրջել և շատ թեթև մզել, ապա փաթեթի մեջ դնել և ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Առավոտյան զուգագուլպաները պետք է հանել, թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա հագնել: Դրանից հետո «հատ գնալու» հավանականություն գրեթե չկա:



Զուգագուլպաները տեսքը տեղը պահելու համար դրանք կարելի է մշակել նաև մազերի լաքով։



Կոճակները կարելի է ամրացնել թափանցիկ եղունգների լաքով, որը պետք է քսել կոճակի թելերին:



Կրծկալը լավ վիճակում պահելու համար պետք է հագնել և կոճկել հետևից, այլ ոչ այնպես, ինչպես անում են շատերը` հագնում են հակառակ, կոճկում, ապա շրջում:



Կրծկալներից դուրս թռչող և վնաս հասցնող մետաղյա ձողերը կարելի է ֆիքսել ոտքերի համար նախատեսված կպչուն ժապավեններով:



Լվացքի ժամանակ չի կարելի կոնդիցիոներ օգտագործել հատուկ հատկանիշներով գործվածքներից կարված հագուստների դեպքում, ինչպիսիք են օրինակ խոնավություն կլանող գործվածքները: Այդպիսի գործվածքներից են կարվում մարզահագուստները: Իսկ կոնդիցիոներները կնվազեցնեն դրանց յուրահատուկ որակը։

 

 

Կրծկալը, հատկապես` ժանեկազարդ կրծկալները, վնասվելուց զերծ պահելու համար հարկավոր է լվանալ սովորական բարձի երեսների մեջ, եթե չունեք հատուկ լվացքի պարկեր:



Պահարանի միջի իրերը «հնության» հոտից ազատելու համար հարկավոր է դրանք օծել օղու 1 բաժնի և ջրի 2 բաժնի խառնուրդ հեղուկով։

Հնարքներ, որոնք կօգնեն «երկարաձգել» ձեր հագուստի կյանքը (լուսանկարներ)