Պեկինում արգելվել է 2.5 մլն մեքենայի շահագործումը, և բնակիչներին հաջողվել է կապույտ երկինք տեսնել

23:35 • 08.09.15

Պեկինում օգոստոսի 20-ին որոշում էր կայացվել սահմանափակել գործարանների աշխատանքն ու ավտոմեքենաների օգտագործումը:  

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի դեմ Չինաստանի տարած հաղթանակի 70-ամյա տոնակատարությունների առթիվ սահմանափակվել էր  երկրում առկա 5 մլն մեքենայի երթևեկությունը. թույլատրվում էր վարել միայն հերթականությամբ: Այդ նույն ընթացքում 40 000 շինհրապարակ ևս դադարեցրել էր աշխատանքը: 

Արդյունքում Պեկինի բնակչությունը կարողացել է մաքուր կապուտակ երկինք տեսնել: Մարդիկ վերջապես կարող էին հորիզոնում տեսնել  վեր խոյացած երկնաքերերը, որոնք սովորաբար պատված են մշուշի հաստ շերտով:  

Տոնական շքերթի հաջորդ օրը Պեկինի օդի որակի ցուցանիշը 160 է գրանցվել, որը արդեն իսկ կարող է ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա: 
 

Պեկինում արգելվել է 2.5 մլն մեքենայի շահագործումը, և բնակիչներին հաջողվել է կապույտ երկինք տեսնել