Գաղտնազերծվել է նոր զրահապատ Range Rover-ը (լուսանկար, տեսանյութ)

10:02 • 08.09.15

Բրիտանական հեղինակավոր Land Rover մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է կուլտային դարձած Range Rover մոդելի նոր տարբերակը` Sentinel 4X4-ը։

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, այն իսկական «անառիկ բերդ» է անիվների վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը Land Rover-ի առաջին լյուքս դասի զրահապատ մեքենան է, որին չեն կարող վնասել անգամ նռնակներն ու ինքնաձիգներից արձակված կրակահերթերը:

 

Հայտնի է, որ մեքենայի գինը 550.000 դոլար է: Պարբերականի բնորոշմամբ՝ նորույթը հիանալի նվեր է հատկապես նրանց համար, ովքեր շատ թշնամիներ ունեն:

 

Գաղտնազերծվել է նոր զրահապատ Range Rover-ը (լուսանկար, տեսանյութ)