Մարդկությունն առաջընթաց է գրանցում ծառերի վերացման խնդրի լուծման հարցում. ՄԱԿ

08:46 • 08.09.15

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան հայտարարել է, որ մարդկությունն առաջընթաց է գրանցում ծառերի վերացման խնդրի լուծման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ անտառային տարածքների տարեկան կորուստը 1990-ականների սկզբին 0,18 տոկոսից նվազել է 2010-2015 ժամանակահատվածում մինչև 0,08 տոկոսի։

 

«Անտառների կորստի մաքուր տեմպը կիսով չափ դանդաղել է վերջին 25 տարիներին»,- ընդգծել է դա Սիլվան:

 

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ 1990 թվականին անտառային հողատարածքները կազմել են Երկրի 31,6 տոկոսը, իսկ այժմ արդեն՝ 30,6 տոկոսը։

 

Մարդկությունն առաջընթաց է գրանցում ծառերի վերացման խնդրի լուծման հարցում. ՄԱԿ