Apple-ն ու այլ ընկերություններ հրաժարվել են ԱՄՆ-ի իշխանություններին տրամադրել օգտատերերի նամակագրությունները. New Yourk Times

11:25 • 08.09.15

Լուսանկարը՝ kokofeed.com-ի

 

ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները՝ Google-ը, Microsoft-ը և Apple-ը, արդեն բազմիցս հրաժարվել են ԱՄՆ-ի իշխանություններին, ինչպես նաև ամերիկյան գերատեսչություններին՝ Արդարադատության նախարարությանը և ՀԴԲ-ին, իրենց օգտատերերի անձնական նամակագրությունները փոխանցել, գրում է The New York Times-ը։

 

Վերջին ամիսներին գերատեսչությունները պարբերաբար ՏՏ ոլորտի հսկաների հաճախորդների հաղորդագրությունների հասանելիությունը ստանալու մասին հարցումներ են ուղարկել։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել այս ամառ։

 

Արդարադատության նախարարությունը խնդրել է Apple-ից հաղորդագրություններ, որոնք կասկածյալներն ուղարկել են միմյանց iPhone-ի միջոցով։ Գերատեսչությունը խնդրել է տվյալներ՝ կապված թմրանյութերի և զենքի տարածման վերաբերյալ հետաքննության հետ։ Ընկերությունը հրաժարվել է կատարել նախարարության պահանջները՝ հիշեցնելով iMessage-ի միջոցով ուղարկելիս տեղեկության կոդավորման մասին։

 

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ նախկինում ԱՆ-ը և ՀԴԲ-ն Apple-ին դատի տալու մտադրություն են հայտնել։ Արդյունքում նախաձեռնությունը չի իրականացվել, իսկ ներկայում նախարարությունը փորձում է ստանալ Microsoft-ի օգտատերերի էլեկտրոնային նամակների հասանելիությունը։

 

Պարբերականը նշում է, որ նախարարության և ՀԴԲ-ի ներկայացուցիչները դժգոհ են Սպիտակ տան դիրքորոշումից, որը մինչ օրս չի խառնվել ՏՏ ընկերությունների հետ կոնֆլիկտին։

 

Գերատեսչությունները վստահեցնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պարտավոր է ստիպել ընկերություններին բացահայտել անհրաժեշտ տեղեկությունը։

Apple-ն ու այլ ընկերություններ հրաժարվել են ԱՄՆ-ի իշխանություններին տրամադրել օգտատերերի նամակագրությունները. New Yourk Times