Haier-ը երկհարկանի լվացքի մեքենա է ցույց տվել
IFA-2015 ցուցահանդեսին չինական Haier ընկերության ներկայացրած երկհարկանի լվացքի մեքենան մրցանակ է ստացել հագուստի լվացման ոլորտում տեխնիկական նորարարությունների համար, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Haier-ի մամուլի հաղորդագրությունը:
Սարքի կառուցվածքը թույլ է տալիս հագուստը մտցնել անմիջապես երկու տեղ, ընդ որում՝ յուրաքանչյուրի համար կարելի է դնել լվացքի առանձին ծրագիր: Այդպես՝ կարելի է միաժամանակ լվալ սպիտակ և գունավոր հագուստը, բամբակ և բուրդ: Լվացքի համար նախատեսված առաջին տեղն ունի 4 կգ տարողություն, երկրորդը՝ 8 կգ:
Լվացքի մեքենան կարելի է ղեկավարել ինչպես սենսորային վահանակի, այնպես էլ սմարթֆոնի և պլանշետի միջոցով:
Տեխնիկական նորարարությունների համար մրցանակի հիմնադիրներն են IDG ընկերությունը և Գերմանական առևտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիան: IFA ցուցահանդեսն անց է կացվում Բեռլինում սեպտեմբերի 4-9-ը։










