Bentley-ն հայտարարել է աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը ստեղծելու մասին
Bentley ընկերության առաջին քրոսովերը` Bentley Bentayga-ն փորձարկման ժամանակ գերազանցել է 300 կմ/ժամ արագությունը, ինչ և այսօրվա դրությամբ ռեկորդ է արտաճանապարհային դասի մեքենաների համար:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությունը, Bentley Bentayga-ն զինված է 12 մխոցային TSI W-աձև շարժիչով:
Bentayga-ն կդառնա առաջին Bentley-ն, որը ձեռք բերելով՝ կարելի է ընտրություն կատարել 2-ից ավելի աուդիոհամակարգերից, որոնցից մեկն ամենահզորն է լինելու արտաճանապարհային մոդելների շարքում:
Bentley-ի քրոսովերի ներկայացումը տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որն անցկացվելու է սեպտեմբերին, իսկ վաճառքի մեքենան կհանվի 2016-ին:











