Apple-ըներկայացրել է iPhone 6s-ը, 6s Plus-ը և այլ նոր արտադրանք (լուսանկարներ)
22:56
«Դոժդ»-ը հայտնում է, որ նոր iPhone-ներով հնարավոր կլինի 4K-հոլովակներ նկարահանել:


Համալրված է նաև 12 մեգապիքսելանոց տեսախցիկով:

22:39
Նոր iPhone-ը` 3D թաչսքրինով է:

22:30
2,5 ժամ տևած շնորհանդեսից կուլմինացիան` Apple-ը ներկայացրել է iPhone 6s-ը և 6s Plus-ը:
Այս մոդելների համար կան նաև nw8 վարդագույն-ոսկեգույնի (Rose Gold) երանգով տարբերակներ:


Նոր iPhon-ները ներկայացված են 4 գույնով:

22:01
Ներկայացվում է Apple TV-ն:

21:53
Հայտնի են նոր ներկայացված Apple Pencil-ի և iPad Pro-ի գները` համապատասխանաբար 99 և 799 ԱՄՆ դոլար: Վաճառքը` նոյեմբերից:

iPad Pro-ի մոդիֆիկացիաները կունենան հետևյալ գնային տարբերությունները. $799 (32 Գբ), $949 (128 Գբ), $1079 (128 Գբ` LTE-չիպով)
21:47
Ներկայացված թարմացված Apple Watch-ին «սովորեցրել են» լսել երեխայի սրտխփոցը` մոր արգանդում:

20:00
Սան Ֆրանցիսկոյի Bill Graham Civic Auditorium սրահում Երևանի ժամանակով երեկոյան 8-ին մեկնարկել է սեզոնի թերևս ամենասպասված իրադարձությունը:
Apple ամերիկյան տեխնոհսկան ներկայացնում է իր նոր արտադրանքը` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները, iPad Pro պլանշետը, iOS 9 և iOS X El Capitan օպերացիոն համակարգերը, թարմացված AppleTV-ին : Շնորհանդեսին հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում է, որ շնորհանդեսին սպասելիս Bill Graham Civic Auditorium-ում ներկա 7000 մարդկանցից շատերը սկսել են սելֆիներ անել:
1977-ին հենց այս սրահում են Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը ներկայացրել սերիական արտադրության առաջին անհատական համակարգիչը` Apple II-ը:
Նոր առաջարկների վաճառքը կմեկնարկի ԱՄՆ-ից ենթադրաբար սեպտեմբերի 18-ից:
Ուղիղ հեռարձակումը TIME-ի էջից` հղումով:




Այս պահի դրությամբ ներկայացվել է Apple Penci-ը`


Ինչպես նաև նոր iPad-ը, որը ամենամեծն է մինչև հիմա ներկայացվածներից` 12,9 մատնաչափ անկյունագծով:
Apple-ը պնդում է, թե iPad Pro-ն ավելի արագ է գործում, քան վերջին տարիներին ներկայացված անհատական համակարգիչների 80 տոկոսը: Սա նաև ամենաֆունկցիոնալ ու ամենահզոր iPad-ն է:














