Լեգենդար Ատլանտիդան հնարավոր է հայտնաբերվել է... Սահարա անապատում. (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ի` Ամերիկյան տիեզերական գործակալության` տիեզերքից արված լուսանկարները գրեթե գիտական սենսացիա են դարձել:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, թե այդ լուսանկարներում լեգենդար Ատլանտիդան է, որը այժմ հայտնաբերվել է Սահարայի անապատում, քանի որ ծավալով ու ձևով այդ նոր հայտնաբերված տարածքը համապատասխանում է անտիկ նկարագրություններին:
Նոր լուսանկարներում պատկերված են հսկայական օղեր Մավրիտանիայի տարածքում` Սահարա անապատի ծայրամասում: Օղերն ունեն 50 կմ տրամագիծ, դրանք անվանում են Սահարայի աչքեր:
ՆԱՍԱ-ում ասում են, որ չեն կարողանում բացատրել այդ օբյեկտի ծագումը: Փոխարենը որոշ ատլանտաբաններ պնդում են, թե սա հենց կորուսյալ աշխարհամասն է: Պլատոնը նշել էր, որ այդ քաղաքը 5 օղեր ունի: Այլ նկարագրություններ ևս համապատասխանում են լուսանկարներով ֆիքսվածին:
Այլ գիտնականներ պնդում են,որ Սահարայի աչքը 500 մլն տարեկան է, ձևավորվել է այն ժամանակ, երբ Երկրի երեսին դեռ մարդիկ չեն եղել:
















